ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27 , 24News
Հայաստանի մարմնամարզության ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է երիտասարդ մարզիկների` Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքներից:
«Երիտասարդները շատ բարդ աշխատանք կատարեցին: Մենք մտահոգություն ունեինք Համլետ Մանուկյանի ուսի հետ կապված: Այդ պատճառով թույլ չտվեցինք, որ նա 6 գործիքի վրա հանդես գա: Նա կարող էր թիմային պայքարում օգտակար լինել հավաքականին: Մեր երիտասարդները ցույց տվեցին, թե ինչպես կարելի է աշխատել: Հպարտ եմ, գոհ եմ ու ուրախ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`Ռիմինում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարմնամարզության ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
«Համլետի ուսի խնդիրը շատ լուրջ է: Նա մոտ մեկ տարի կհանգստանա: Բարդ շրջան է, հասունացման փուլն է անցնում»,-նշեց մարզիչը:
--00—ԼՀ