Մարզիկներն ունեն լուրջ բժշկական խնդիրներ․ ահազանգ ԿԳՄՍ նախարարին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24News

կգն

«Կորոնավիրուսով պայմանավորված և պատերազմական վիճակի պատճառով մեր մարզիկներն ունեն լուրջ բժշկական խնդիրներ»,- այս խնդիրն այսօր ԿԳՄՍ նորանշանական նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպան ընթացքում բարձրացրել է Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադայանը․ գրել է Armsport.am-ը։ 

ԿԳՄՍ նախարարությունում նախարար Վահրամ Դումանյանը  2020 թվականին միջազգային ասպարեզում նվաճումներ գրանցած մարզիկներին պարգևատրելուց հետո, առաջին հանդիպման շրջանակներում առաջրկեց, որ մարզաշխարհի ներկայացուցիչները ներկայցնեն իրենց հուզող հարցերը, որպեսզի հետագայում կարողանան շարժվել ցանկալի ուղղությամբ։

Նախարարի խոսքին արձագանքեց ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադայանը․ «Շնորհակալություն պարոն նախարար, որ ժամանակ գտաք մեզ հետ հանդիպելու, շնարհակալություն եմ հայտնում Ձեզ։ Այսօր մենք ունենք խնդիրներ սպորտում։ Կորոնավիրուսով պայմանավորված և պատերազմական վիճակի պատճառով մեր մարզիկներն ունեն լուրջ բժշկական խնդիրներ։ Առաջնահերթ խնդիրներից մեկը դա է։ Երկու ամիս անց ըմբշամարտում օլիմպիական վարկանիշային մրցաշարերն են, մեզ պետք են դեղորայք, վիտամիններ, բժշկական սպասարկում, որն այս պահին մեզ մոտ զրո է , չկա։ Խնդրում եմ ուշադրության դարձնել այս հարցին»,-ասաց Բաղդադյանը։

Նախարարը նշեց, որ կլինեն հետևողական և կփորձեն լուծում տալ խնդիրներին։

 
--00—ՄՀ