Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

1135962

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Էր-Ռիադում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Հաքան Ֆիդանը Էր Ռիադում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ֆիդանը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Գազայի հարցով կոնտակտային խմբի աշխատանքներին։

Այցի ընթացքում Ֆիդանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ։

--00—ՅՄ