Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է Կատար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

1603957798_0_0_2960_1666_1920x0_80_0_0_5d8a11719373d7564feda485d10b98b3

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնում է Կատար՝ մասնակցելու վաղը Դոհայում նախատեսված Արաբական պետությունների լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան Տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հավաքի շրջանակներում Բայրամովը նաև երկկողմ հանդիպումներ կունենա։

Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Դոհայում է գտնվում նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

--00—ՅՄ