Բայրամովը Չավուշօղլուին է ներկայացրել ԱՄՆ-ում Միրզոյանի հետ կայացած բանակցությունների մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

o

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։

Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում Չավուշօղլուին է ներկայացրել Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջորդությամբ կայացած բանակցությունների մանրամասները, ինչպես նաև՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկումների ընթացքը։

 

--00—ԱՊ