Վարձկանների ոհմակը հարձակվել է ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ Եկեղեցու վրա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

դ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության ու համատարած ֆիասկոյի ֆոնին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրված։ Ստի, չարության, պարտության ու աղետի հոմանիշ իշխանությունը չի հանդուրժում․․․

Գրեթե նույն բառապաշարով ու նույն թեզերով, բարոյականության և պատասխանատվության զրո նշաձող ունեցող վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր ողբերգական իրականության մեջ ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ եկեղեցու վրա։

Չե՛ք հաջողելու, ինչպես դարերի շարանում չեն հաջողել այլազան ուրացողներ, արկածախնդիրներ ու հերձվածողներ»,- գրել է Լիլիթ Գալստյանը։

--00—ՍՊ