Կիրանցում բերման ենթարկվածները ծեծի չեն ենթարկվել, չստուգված տեղեկություն մի հրապարակեք․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

photo_2024-05-02_11-11-19

Այսօր Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել, հայտնում է ՆԳՆ-ն։

Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

ՆԳ նախարարությունը հորդորում է չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ։

--00—ՅՄ