00oo000 համարանիշը դեռ չի վաճառվել, աճուրդը կավարտվի փետրվարի 28-ին․ ՆԳՆ-ն հերքում է լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

425275987_717752840549675_2325874092409949432_n_v1.thumb_

Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 21.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին»,-գրել է նա:

Ավելի վաղ «Վարորդի ընկեր» հ/կ–ն հայտնել էր, որ 300.000 դոլարով վաճառվել է 00ՕՕ000 պետհամարանիշը։

--00—ՅՄ