Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

33289b972546dc218e25b69c889a5744_M

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է․ «Առավոտյան կանուխ ՀՀ ոստիկանությունը Կիրանց գյուղի տարածքից բերման է ենթարկել 31 բնակչի, որոնք փորձում են պաշտպանել իրենց գյուղը՝ թշնամուն հանձնելուց:

Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով առերևույթ «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն, նրա ձեռքից իր տունը, հողն ու արժանապատվությունը խլելու և թշնամուն հանձնելու համար, անունն էլ փորձում է դնել «սահմանագծում և սահմանազատում»:

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ՝ ամեն անգամ մի բարեհունչ, քաղաքականապես կոռեկտ անուն կգտնեն մեզնից խլելու այն, ինչ արյուն-քրտինով ենք նվաճել, դժվարությամբ պահել-փայփայել, բայց հիմա իրենք հանել են աճուրդի, ու մեր ազգի արյան հաշվին փող են սարքում: Իրենց «բարեկիրթ գործընկերն» էլ արդեն հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի» ու «պատմական արդարության վերականգնման» մասին, ուստի խոսքերս վերացական մի ընկալեք՝ այս կռիվը այլևս ոչ ոքիս չի շրջանցելու»:

--00—ՅՄ