ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց:
Պատգամավորն այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում: Մեծաքանակ ոստիկանական ուժեր այս պահին կուտակվել են Կիրանց գյուղի տարածքում: Տեղեկություններ են ստացվում նաև բերման ենթարկված անչափահասների մասին:
Պատգամավորը նաև տեղից հայտնում է, որ Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա․ նրանք փակել են գյուղի մուտքերը:
«Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածների մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի»,- մանրամասնել է Դանիելյանը։
--00—ՍՊ