«Դավաճանը հողեր է հանձնում»․ ակցիա՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

 

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել

Հիշեցնենք՝ Կառավարությունից ավելի վաղ հայտարարել են՝ Տավուշում իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին, տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն․



«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն»,- ասված էր հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ