Ախուրյանի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչներին տարհանել են երկրորդ հարկից. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

photo_2023-05-15_09-22-18

Մայիսի 15-ին, ժամը 04:20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ախուրյան գյուղի 12-րդ փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան առաջին հարկի սենյակներից մեկում:

Փրկարարները տան 2-րդ հարկից տարհանել են Պ. Բ.-ին (ծնված 1984 թ.), Ա. Կ.-ին (ծնված 1981 թ.), Կ. Չ.-ին (ծնված 2001 թ.) և Ս. Գ.-ին (ծնված 1985 թ.): Պ. Բ.-ն հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին, մարվել՝ 05:54-ին: Այրվել է սենյակը՝ մոտ 35 քմ:

--00—ՅՄ