Հրդեհ՝ Ախուրյանում․ այրվել են անասնագոմի ու հացատան տանիքներն ու 200 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

հրդեհ

Հունվարի 28-ին` ժամը 20:26-ին,  911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղու 1-ին նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին, մարվել՝ 22:15-ին:

Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 60 քմ), հացատան տանիքը (մոտ 2 քմ) և մոտ 200 հակ անասնակեր: