Ախուրյան գյուղում այրվել է տան խոհանոցի առաստաղը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

հրդեհ

Օգոստոսի 4-ին, ժամը 04:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ե.Չարենցի փողոցի տներից մեկի բակում այրվում է քարե շինության տանիքը (ամառային խոհանոց)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:58-ին, մարվել՝ 05:52-ին: Այրվել են ամառային խոհանոցի առաստաղը (մոտ 12 քմ) և մանսարդը (մոտ 48 քմ): --00—ՄՀ