Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

1135929

Ուկրաինան Եվրոպական խորհուրդ է ներկայացրել հայտ, որը վերաբերում է ռազմական դրության կապակցությամբ երկրում Մարդու իրավունքների և ազատությունների եվրոպական կոնվենցիայի առանձին կետերի մասնակի կասեցմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Ըստ հրապարակման՝ միջազգային կազմակերպության կողմից ապրիլի 28-ին հրապարակած փաստաթղթում պարզաբանվում է, որ հայտը ներկայացվել է դեռ ապրիլի 4-ին։

Հայտի համաձայն՝ Ուկրաինան պատերազմի ընթացքում կդադարի պահպանել Կոնվենցիայի այնպիսի դրույթներ, ինչպիսիք են բնակարանների անձեռնմխելիությունը (ընդհուպ մինչև մասնավոր կամ կոմունալ ունեցվածքի հարկադիր օտարումը պետության կարիքների համար), նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և այլ գրագրությունների գաղտնիությունը, անձնական և ընտանեկան կյանքին չմիջամտելը, տեղաշարժի ազատությունը և բնակության վայրի ազատ ընտրությունը, մտքի և խոսքի ազատության իրավունքը, կարծիքների և համոզմունքների ազատ արտահայտումը, ինչպես նաև տեղեկատվություն հավաքելու, պահելու և տարածելու իրավունքը, ժողովներ, հանրահավաքներ և գործադուլներ անցկացնելու իրավունքը, սեփականություն ունենալու, օգտագործելու և ունեցվածքը տնօրինելու իրավունքը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ