ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

photo_2024-04-28_13-55-24

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 25-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի  10-րդ հոդվածի 1-ին մասով` կարգադրում եմ.

1. 2024 թվականի ապրիլի 29-ից մայիսի 2-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:

2. 2024 թվականի ապրիլի 29-ից մայիսի 2-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն  ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»:

--00—ՅՄ