Միքայել սրբազանը տեղյակ չէ՝ արդյո՞ք իր նկատմամբ կա հարուցված քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,24News

միք

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղյակ չէ, թե արդյո՞ք պետական մի պաշտոնյայի դիմումի հիման վրա իր հանդեպ քրեական գործ հարուցե՞լ են, թե՝ ոչ։

«Ինչքանով դուք եք տեղյակ, էդքան էլ՝ ես։ Ես չգիտեմ, թե ինչն է պատճառը, ինձ ոչ մի տեղից չեն ծանուցել։ Այն մարդուն հարցեր տվեք, ով հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը 24News-ի հետ զրույցում։

24News-ը կապ հաստատեց նաև ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ՝ պարզելու, եթե կա քրեական գործ հարուցված, ապա ո՞ր հոդվածով, սակայն վերջինս նշեց, որ այս պահին նախաձեռնված վարույթ չկա։

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, նախարարի նախկին մամլո քարտուղար Էդգար Առաքելյանը սեպտեմբերի 26-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցի վերնագիրը. «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան» և հաղորդում ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարություն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։

Մերի Մանուկյան

--00—ԼՀ