Այս իշխանությունը խաչ քաշեց Արցախի փրկության վրա, եկեղեցին այլևս չի լռելու. Միքայել Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

Այս իշխանությունը խաչ քաշեց Արցախի փրկության վրա, եկեղեցին այլևս չի լռելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։

Սրբազանի համոզմամբ՝ մամուլի ասուլիսում վարչապետի ասածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մենք 30 տարի տիրապետում էինք Արցախին, այն մերն էր, հայկական էր։ 

Նրա կարծիքով այս իշխանությունը չի արտահայտում ազգի շահերը, հնարավոր չէ բարեկեցության հասնել հայրենիքի գնով, տպավորություն է թե մեր ժողովուրդն ազգից բնակչություն է դարձել՝ մի կողմ դնելով հայրենիքի գաղափարը։

Ըստ Աջապահյանի՝ սա հանգեցնելու է այն բանի, որ Հայաստանը դառնա Էրմենիստան։  

«Իշխանությունը գործում է ազգի դեմ, իսկ եկեղեցին ասում է՝ չի կարելի»,-կարծում է Շիրակի թեմի առաջնորդը:

--00—ԼՄ