Թու՞յլ ես, հեռացիր՜, ինքնասպա՜ն եղիր, հրաժարակա՜ն տուր, այս աշխարհը թույլի համար չէ. Միքայել Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Հայաստան պետությունը, կառավարությունը, նախարարները, բանակը նայում էին, թե ինչպես են հայրենազրկում հայերին Արցախում, ավելին՝ իշխող կուսակցությունը ամեն ինչ արեց, որ խնդիրը հենց այդպես հանգուցալուծվի։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Սրբազան հոր խոսքերով, հայրենիքը այլ տարածքներից ու երկրներից տարբերվում է նրանով, որ հանուն հայրենիքի պետք է գնալ զոհողությունների, տալ կյանքը։ «Եթե թույլ ես, չես կարողանում, ուրեմն հեռացիր, ինքնասպան եղիր, հրաժարական տուր, բայց ոչ թե աղետ բեր», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ