Մեկ հարցի պատասխան չի տրվում․ ո՞ր ժամանակահատվածի քարտեզ կարելի է հասկանալ վկայակոչվող հռչակագրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

tigran-abrahamyan-n287010-1

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․  «Մի ամբողջ ասուլիս խոսվեց ամեն ինչի մասին, բայց երբ թեման տարվում է սահմանների ճշգրտումների դաշտ, երբ հարցադրում անողները խնդիրը տեղափոխում են նեղ հարթություն, ինչպես միշտ բառախաղ, սուտ, կեղծիք:

Երկար ժամանակ է մեկ հարցի պատասխան իշխանությունը հստակ չի տալիս, ո՞ր քարտեզներն է դրվալ իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրումը, որն ըստ իրենց համաձայնեցված է Ադրբեջանի հետ:

Ինչո՞ւ է սա կարևոր. նախ հասկանալու, թե ի՞նչ կամ ո՞ր ժամանակահատվածի քարտեզ կարելի է հասկանալ իրենց իսկ վկայակոչվող հռչակագրով:

Երկրորդ, ըստ հստակ քարտեզների և արձանագրությունների հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին:

Իշխանությունը կոնկրետացումից խոսափելու նպատակով մշտապես զրույցը, խոսույթը, բանավեճը տեղափոխում է վիրավորանքի, մանիպուլյացիայի, երկիմաստության դաշտ, որտեղ կորում է ճշմարիտը, օբյեկտիվն ու ռացիոնալը»:

--00—ՅՄ