Նիկո ՛լ, Ալիևը որ ասի՝ բանտիկ կապի, կապելո՞ւ ես, թե ասելու ես՝ ես տղամարդ եմ, չեմ կապում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27 , 24News

Ի՞նչ Քաղաքացու օր, ժողովրդին արյան մեջ է գցել, հայրենազրկել, ինչո՞ւ առաջ պետականություն կորցնելու վտանգ չկար, հիմա կա, դա՞ է քաղաքացու նվաճումը, Փաշինյանն ուզում է մեզ փրկել այն վտանգներից, որի հեղինակն ինքն է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան։

«Նիկո'լ, 7-րդ դարի կառուցած հայկական Առաքելական եկեղեցին ադրբեջանակա՞ն է, Ադրբեջան գոյություն ունե՞ր 7-րդ դարում, որ ասում ես՝ իրենցն է։ Բա ինչո՞ւ իրենք Տավուշում մեր տարածքները հետ չեն տալիս։ Վաղն Ալիևը ասելու է՝ հայ տղամարդիկ պետք է բանտիկ կապեն, որ համոզվեմ ռևանշիստ չեն, նա երբեք կանգ չի առնելու, Փաշինյանն էլ կասի՝ ես ինչ տղամարդ, ես ինչ կապեմ»,- ավելացրեց նա։

Բանաստեղծի կարծիքով, բանակը չպետք է դավաճանի ժողովրդին ու հող հանձնի․ «Զինծառայողները վաղը զղջալու են, որ ժողովրդի կողքին չեն կանգնել, սահմանը չեն պահել, իրենք նրա համար են, որ երկիրը չհանձնեն, ժողովրդին միացած զինվորականները ինչի՞ համար էին զղջում, որ երկիրը պահո՞ւմ են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 --00—ԼՀ