Թուրքիայում խոշոր վթար է եղել․ կան զոհեր ու վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Թուրքիա

Թուրքիայի կենտրոնական շրջանի քաղաքներից մեկում ճանապարհատրանսպորտային խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 5 մարդ, ևս 38-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

 Պատահարը գրանցվել է Քոնյա Ադանա ավտոմայրուղու վրա: Մերկասառույցի պատճառով հսկա բեռնատարը բախվել է մայրուղու վրա գտնվող արգելապատնեշին ու կողաշրջվել: Թեթև մարդատար ավտոմեքենաներից մեկի վարորդը կանգ է առել բեռնատարի վարորդին օգնություն ցուցաբերելու համար: Սակայն այդ պահին ուղևորատար ավտոբուսը բախվել է կայանված ավտոմեքենային, որից հետո երկու մեքենաներն էլ կողաշրջվել են: Բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են:

  --00—ՄՀ