Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

ֆֆ

«Մայր Հայաստան»֊ի ներկայացուցիչները այսօր՝ ապրիլի 25-ին, Տավուշի մարզում են։

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նրանք տեսակցել են ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման հետևանքով վնասվածքներ ստացած պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Այժմ նրանք երկուսն էլ դուրս են գրվել հիվանդանոցից։

Պահեստազորի գնդապետ Մհեր Մախսուդյանը և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, որ Նոյեմբերյանում տուժել էին ոստիկանների գործողություններից, վերադարձել են Կիրանց։

«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները նաև այցելել են Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներին։ Այս պահին նրանք բոլորն էլ ազատ են արձակվել։

--00—ՍՊ