Ապրիլի 27-ին կիրականացվի գարնանային ծառատունկ. նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

timthumb

ՇՄ նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 27-ին նախարարության նախաձեռնությամբ կիրականացվի գարնանային ծառատունկ։

Ծառատունկն իրականացվելու է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղերում։ Տնկվելու են հացենի, թեղի և սոճի տեսակի տնկիներ։

Տեղեկացնենք, որ թե՛ տնկիների ձեռքբերումը, թե՛ ծառատունկի նախապատրաստական ու լոգիստիկ աշխատանքներն իրականացվել են բացառապես Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական տնկարանների և ռեսուրսների հաշվին։

Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ, և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: Նախարարությունն ակնկալում է ակտիվ մասնակցություն։

--00—ՅՄ