Հայտնաբերված ադրբեջանցու ձեռքին եղել է Սյունիքում սպանված պահնորդի հեռախոսը․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

նկար

Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Սյունիքում հայտնաբերված զդրբեջանցի զինծառայողի դեպքի առնչությամբ։

«Քիչ առաջ կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն
Երեկ՝ երեկոյան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում  հրազենային կրակոցով սպանվել էր պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը, եւ ըստ որոշ տեղեկությունների՝ սպանություն կատարողն այն ադրբեջանցիներից մեկն էր, ով ներխուժել էլ Սիսիան՝ քաղաքացու տուն ու դրան չէին հասցրել բռնել։ 

Ըստ տեղեկությունների՝ նրա ձեռքին եղել է Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը։

Կապանցիները ադրբեջանցուն հանձնել են իրավապահներին։ 
Խաղաղության դարաշրջանի բացումը շարունակվում է։

ԱՊԱԳԱ ԿԱ՛»։

Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ ՊՆ հաղորդագրության՝ նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

--00—ԼՄ