Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Sargis-Stepanyan-750x375

Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այս մասին հայտնում է ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիան։

Նա գնդի հրում վարժությունում, հանդես գալով F55/56 դասակարգմամբ խմբում, գերազանցեց իր նախկին ցուցանիշը՝ գրանցելով 11,23մ արդյունք։

Վաղը, իր դասակարգումում՝ F 57, հանդես կգա մեր մյուս պարաաթլետ Լիպարիտ Մելքոնյանը, ով իր առաջին քայլերն է կատարում այս մարզաձևում։

--00—ՅՄ