Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ ներսում է եղել Սերգեյ Սվետլակովը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

svetlakov

Մոսկվայի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ այցելուների թվում է եղել նաև հեռուստահաղորդավար և կատակերգու Սերգեյ Սվետլակովը։

Ողբերգությունից մի քանի ժամ անց նա կապի է դուրս եկել ու հայտնել է, որ իր և իր ընտանիքի հետ ամեն ինչ լավ է․ «Մենք ողջ ենք։ Առողջություն բոլորին: Ցավակցում եմ բոլոր տուժածներին։ Սարսափ էր»,- գրել է նա տելեգրամի իր ալիքում։

--00—ՅՄ