Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ Գերմանիայի պատվիրակության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

1136025

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն քննադատել է Ադրբեջանի ղեկավարությանը Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտարկելու համար։

«Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Իլհամ Ալիևի շուրջ գործող հանցագործ խմբավորումը համարձակվել է բանտարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակի հաղթող Մամադլի Անարին բանտ նստեցնել։ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ոչ հիմա, ոչ էլ հունվարին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Շվաբեն։ 

--00—ՅՄ