Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումն ու խորացումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

իււ.

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով պատվիրակությանը՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին:

--00—ԼՀ