Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

dd

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը:

«Սա աշխարհի այն հատվածն է, որի խնդիրների լուծման գործում Պետքարտուղարն անձամբ խորապես ներգրավված է։Պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար համագործակցել է այդ երկու երկրների հետ» - ասել է Պատելը՝ ճեպազրույցի ժամանակ․

«Մենք շարունակում ենք հավատալ, որ նրանց միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ», - հավելել է նա։ 

 

--00—ՍՊ