ՌԴ անվտանգության ծառայությունը Մոսկվայում ահաբեկչություն է կանխել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

աշխարհ

Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ահաբեկչություն է կանխել: Այս մասին տեղեկացնում է Риа Новости գործակալությունը՝ իր հերթին հղում անելով ծառայության տարածած հաղորդագրությանը:

«ՌԴ մայրաքաղաքում ահաբեկչություն նախապատրաստելու և իրականացնելու կասկածանքով Կենտրոնական Ասիայից գաղթած տղամարդ է ձերբակալվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ նախնական տվյալների՝ 21-ամյա երիտասարդն ահաբեկչություն պետք է իրականացներ պետական օբյեկտներից մեկում՝ ինքնաշեն նռնակով:

Հետագայում, ըստ ավնտանգության ծառայության օպերատիվ տվյալների, երիտասարդը պետք է Մերձավոր Արևելք մեկներ ու անդամագրվեր ահաբեկչական խմբերից մեկին:

--0--ԿԿ