Պարզվել է «Crocus City Hall»-ում ահաբեկչության ժամանակ զոհված 134 մարդու ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Capture

Հետաքննությունը պարզել է «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության 134 զոհերի ինքնությունը, աշխատանքներ են տարվում տուժածների հետ, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։

«ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել և քննչական խմբից հաղորդում է ստացել Կրասնոգորսկում ահաբեկչական գործողության քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ։ Այս պահին հնարավոր է եղել պարզել 134 զոհի ինքնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քննիչներն ու քրեագետներն աշխատում են շուրջօրյա, տուժողներից ցուցմունքներ են վերցնում դեպքի հանգամանքների վերաբերյալ։

--00—ՅՄ