Մարզպետը հետաքրքրվել է՝ որքանով են Սյունիքում աջակցում արցախցիներին ծրագրերում ընդգրկելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

դ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 29-ին այց է կատարել Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։ 

Տնօրեն Ռոմա Զաքարյանի ուղեկցությամբ նա շրջել է կենտրոնում, քննարկել կառույցի գործառույթները, ծանոթացել աշխատակիցների հետ, այստեղ քաղաքացիներին մատուցվող ծառայություններին։

Մարզի ղեկավարը հետաքրքրվել է նաև, թե կենտրոնն ինչ աշխատանք է տարել ու տանում ԼՂ-ից տեղահանված անձանց հետ, որքանով է աջակցում նրանց տարբեր ծրագրերում ընդգրկվելու համար։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել սերտացնել մարզպետի աշխատակազմի հետ փոխգործակցությունը, հատկապես աշխատաշուկային առնչվող հարցերում։

--00—ՍՊ