Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության, հայրենիքի, պատվի ու արժանապատվության կորստի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

բ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզն՝ այսօր՝ Մակարավանքում Խաչի երևման տոնին․



«Մենք կոչված ենք պայքարելու ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ համար՝ խաչված լինել ճշմարտության համար և այն ընդունել որպես մեծագույն պատիվ։

Յուրաքանչյուրն այդպես պետք է մտածի։

Սուտը խաչված է ինձ համար և ես էլ ստի համար։ Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար։

Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության կորստի, հայրենիքի կորստի, պատվի ու արժանապատվության կորստի»։ 

--00—ՍՊ