ԱՄՆ-ն տեղյակ է եղել Մոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին. Սերբիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Բ
 ԱՄՆ-ն տեղյակ է եղել Մոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին: Նրանց հատուկ ծառայությունները գիտեին, որ ինչ-որ բան տեղի կունենա: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

«Եթե ​​ԱՄՆ-ն ունի կամ ուներ հավաստի տեղեկատվություն տեղի ունեցած ահաբեկչության մասին, ապա այն պետք է անհապաղ փոխանցի Ռուսաստանին», հայտարարել էր ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ Մոսկվայում ԱՄՆ և ՄԹ դեսպանատները զգուշացրել էին հնարավոր միջադեպերի մասին և կոչ արել իրենց քաղաքացիներին զերծ մնալ մեծ միջոցառումներին մասնակցությունից։

 

 --00—ԱՊ