Արդյո՞ք ամերիկյան ռազմական օգնությունը կփոխի իրավիճակն ուկրաինական ռազմաճակատում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Screenshot_8

Ուկրաինային ամերիկյան 61 միլիարդ դոլարի օգնության լուրը լավատեսություն է ներշնչել Կիևում՝ այս ամառ սպասվող ռուսական հարձակմանն ընդառաջ, թեև աջակցության մի մասը՝ մոտ 10 միլիարդ դոլար, կտրամադրվի վարկերի տեսքով, որոնք հետագայում Ուկրաինան պետք է մարի, գրում է Ամերիկայի Ձայնը:

Ուկրաինային ամերիկյան մոտ 61 միլիարդ դոլար պարունակող օգնության փաթեթի հաստատումը հույս է ներշնչում կիևցիներին՝ հատկապես առաջիկայում սպասվող ռուսական հարձակման ֆոնին:

Ուկրաինայի մայրաքաղաքում շատերն անհանգստացած էին, թե ԱՄՆ-ը լքում է իրենց:

«Ամերիկայի ձայնի» զրուցակիցները չցանկացան նշել ազգանունները։

«Շատ ուրախ եմ, որ այս հարցը վերջապես լուծվեց։ Վերջապես, ԱՄՆ-ն օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Սա ուրախություն է պատճառում: Կարծում եմ, ցանկացած ուկրաինացի ձեզ կասի, որ սա շատ կարևոր հարց էր»,- ասում է Կիևի բնակիչ Արտյոմը։

«Կստանանք ավելի շատ օգնություն, ավելի շատ սարքավորումներ։ Կհաղթենք: Ավելի արագ խաղաղություն կհաստատվի՝ առանց [մեծ] կորուստների, առանց վշտի»,- նշում է Ուկրաինայի մայրաքաղաքի մեկ այլ բնակիչ՝ Վասիլը։

Կիևի փողոցներում չեն թաքցնում՝ երախտապարտ են ամերիկյան ժողովրդին՝ ամիսներ տևած լարվածությունից հետո:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ