ՀՀ նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտությանը ներգրավված են ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

1135699

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ, սակայն Ռուսաստանի հետ համագործակցությունը նույնպես շարունակվում է:

Պատասխանելով այդ ոլորտում հայ-ամերիկյան հնարավոր փոխգործակցության վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին: Հետաքրքրվեցինք, թե այդ ուղղությամբ արդեն ընթանո՞ւմ են քննարկումներ և ի՞նչ շրջանակ են դրանք ներառում:

Հարցի վերաբերյալ Հակոբ Վարդանյանը նշել է. «Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/էներգաբլոկների կառուցման շրջանակներում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որում ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ: Նրանց փոխանցվել են թեմայի վերաբերյալ ձևակերպված մոտեցումներն ու պատկերացումները: ԱՄՆ-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունների և ծավալների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումն այս փուլում նպատակահարմար չենք համարում»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ