ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Այսօր ընդունել եմ Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի և եվրոպական գործերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյի ղեկավարած պատվիրակությանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․
«Իմ խոսքում ընդգծել եմ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակն ու փոխգործակցության հետևողական զարգացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ նախարարության գործունեության շրջանակն ու առաջնահերթությունները, մասնավորապես, կարևորել եմ կիբեռանվտանգության, թվայնացման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցության զարգացումը, ՀՀ-ում ֆրանսիական տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացվածության ապահովումը։
Տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապահովման համատեքստում քննարկել ենք ռազմական արդյունաբերության և օդատիեզերական ոլորտում գործակցության հեռանկարները»,- հայտնել է նա։
--00—ՍՊ