Ռուսաստանը խոցել է ամերիկյան 6 ATACMS հրթիռ և ֆրանսիական 2 Hammer ռումբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

аа

 

Ռուսաստանը հայտարարել է ամերիկյան 6 ATACMS հրթիռների և ֆրանսիական 2 Hammer ռումբերի խոցման մասին։ 



Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանբ մեջ նշվում է. «Ուկրաինական 10 անօդաչու թռչող սարք, ԱՄՆ արտադրության 6 ATACMS մարտավարական հրթիռ, ֆրանսիական արտադրության 2 Hammer ռումբ են խոցվել ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից»։ 

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ուր են ուղղված եղել այդ հրթիռները և որտեղ են դրանք խոցվել:

Ղրիմի նահանգապետ Սերգեյ Ակսյոնովը իր հերթին հայտնել է, որ ATACMS հրթիռները խոցվել են թերակղզու վրա։

--00—ՍՊ