Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

դդ

Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Կիևին, անկախ Ռուսաստանի հետ Ուկրաինայի մարտերի արդյունքից, երկու երկրների միջև դեռ երկար սահման կլինի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

«Անկախ նրանից, թե երբ կավարտվի այս պատերազմը, անկախ նրանից, թե ինչպես կավարտվի այս պատերազմը, Ուկրաինան դեռ երկար սահման կունենա Ռուսաստանի հետ, և ուկրաինացիները դեռևս կունենան անվտանգության օրինական կարիքներ», - ճեպազրույցի ժամանակ վստահեցրել է Քիրբին:

Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել իր դաշնակցին։