Բերետավորները հրում ու բռնություն են կիրառում 24News-ի լրագրողի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Ոստիկանության կարմիր բերետների հրամանատար Հայկազ Ջոմարդյանի հրահանգով՝ բռնություն է կիրառվել ԱԺԲ-ի երթը լուսաբանող, 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի  նկատմամբ։ Ինչպես կարող եք տեսնել կադրերից, նա հրահանգել է ոստիկաններին հրել ու հրելով դուրս հանել մայթից՝ ինչի հետևանքով լրագրողը հնարավորություն չի ունեցել իրականացնել իր մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև բռնություն է կիրառվել։

Խստորեն դատապարտում ենք ոստիկանության հերթական անպատասխանատու և վայրագ պահելաձևը։ Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել թե՛ Ջոմարդյանին, թե՛ այն բերետավորներին, որոնք իրականացրել են այս բռնությունը։



Մանրամասները՝ տեսանյութում։ 





--00—ՍՊ