«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում վերազինված արտահիվանդանոցային բաժանմուք է բացվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

դ

 

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմուքը: Հայտնում են Առողջապահության նախարարությունից։ 

Այն կսպասարկի հիմնականում Երևանի բնակչությանը` տրամադրելով մասնագիտացված բուժօգնություն:

Բաժանմունքում արտահիվանդանոցային պայմաններում այցելուները կանցնեն անհրաժեշտ հետազոտությունները, կստանան խորհրդատվություն և բուժում:

Առողջապահահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է բացման արարողությանը.

«Ինձ համար կարևոր է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար պատշաճ պայմանների ապահովումը, բուժանձնակազմի մասնագիտական զարգացումը, թվայնացումը, բուժծառայությունների որակը: Ես բացառելու եմ չվերանորոգված որևէ բաժանմունքի առկայությունը և ակնկալում եմ, որ մեկ տարվա մեջ կենտրում կունենանք միանման պայմաններ»,-նշել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը, տնօրեն Արա Երեմյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել կենտրոնում. նրան ներկայացվել են ծառայություններն ու բուժանձնակազմի գործունեությունն առավել արդյունավետ կամզակերպելու նպատակով կատարվող փոփոխությունները:

Կառավարության աջակցությամբ բաժանմունքների վերանորոգումն ու վերազինումը կլինի փուլ առ փուլ։

Տարեսկզբից գործում է նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի» նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար նախատեսված վերանորոգված բաժանմունքը:

--00—ՍՊ