Քաղաքացուն արգելել են մասնակցել «ՀայաՔվեին» հագուստի պատճառով․ պատգամավորը ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24news

hh

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Այսօր մի քաղաքացու արգելել են մասնակցել ՀայաՔվե-ին և քվեարկել, պատճառաբանելով, որ նա, ուշադրություն, շորտերով է»։ 

Պատգամավորի հաղորդմամբ՝ քաղաքացուն տվել են թուղթ, որտեղ գրված է, որ հանրային ծառայողը պետք է բացառի «տոնական, փայլուն, թափանցիկ ... հագուստ կրելը»․

«Քաղաքացին իհարկե հանրային ծառայող չէ և աշխատանքի չէր գնում, այլ ցանկանում էր քվեարկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը և Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենսդրական փսփոխության օգտին:

Ներքևում տեղադրում եմ քաղաքացու նկարն, ում շորտերի պատճառով արգելել են իրացնել իր սահմանադրական իրավունքը և ԱԺ նիստերի դահլիճից կադր ՔՊ պատգամավորի մասնակցությամբ:

Հ.Գ ես երբեք չէի անդրադառնա հագուստի թեմային, եթե այս ռեժիմը չորոշեր դա էլ դարձնել գործիք` քաղաքացիների իրավունքների ոտնահարման համար»,- գրել է Վարդանյանը։ 

--00—ՍՊ