Պատգամավորն առաջարկում է իշխանափոխությունից հետո փոխել ԶՈՒ համազգեստը, արգելել վաճառքն ամեն տեղ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

52

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն քայլերին, որոնք պետք է արվեն իշխանափոխությունից հետո:

«Իշխանափոխությունից հետո.

1. Փոխել Զինված ուժերի համազգեստը,

2. Խիստ հետևել, որ որևէ մեկը փողոցում, առանց իրավունքի չհագնի այդ համազգեստը,

3. Արգելել դրա ամեն անկյունում վաճառվելը։

Սրանք միայն կոսմետիկ ու արագ իրականացվող մասն են, իրականում՝ համակարգային ռեֆորմներ, որոնք պիտի ներառեն հասարակության շրջանում զինվորականների բացառիկ դերի ընդգծումը (Սրճարաններից անվճար օգտվել, տարբեր տեսակ արտոնություններ)։

Այս տարածաշրջանում այլ կերպ ապրել մենք ուղղակի չենք կարող, եթե չենք ուզում պահել մեր զինվորին, կարճ ժամանակ հետո ստիպված ենք լինելու պահել այլազգի զինվորներին»:

--00—ԼՄ