Թուրքիան ձեռք կբերի Սու-35 և Սու-57 օդանավեր, եթե ԱՄՆ-ն հրաժարվի վաճառել F-16 կործանիչները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Աշխարհ

Թուրքիան պատրաստ է ձեռք բերել Սու-35 և Սու-57 օդանավերը, եթե Անկարային չհաջողվի պայմանավորվել Վաշինգտոնի հետ ամերիկյան կործանիչների մատակարարման հարցում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հատարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

«Եթե F-35-ի հետ կապված իրավիճակից հետո ԱՄՆ-ն չհաստատի գործարքը, ապա Թուրքիան չի մնա առանց այլընտրանքային տարբերակի: Ցանկացած պահի հնարավոր է, որ կրկին բացվի Սու-35-ի և Սու-57-ի թեման»,- նշում է թուրք պաշտոն:

--00--ԿԿ