Այս օդանավակայանում էին վայրէջք կատարել թուրքական F-16-երը. փորձագետ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Գյանջայի օդանավակայան

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել` արձագանքելով Գյանջայի (Գանձակի) օդանավակայանի ոչնչացման մասին հաղորդագրությանը:

«Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 19-ին Գանձակի օդանավակայան վայրէջք էին կատարել թուրքական F-16-երը։ Իսկ երկու ամսի շարունակ հենց այս օդանավակայանով էին համատեղ զորավարժություն անում և հպարտանում։ Ասեմ նաև, որ այս օդանավակայանի տարածքում է գտնվում նաև վերանորոգման գործարանը։

Դե պատկերացրեք, ինչ ենք արել․․․

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ․․․»:

--00--ԱԹ