Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

662db11e33878839059607

Թուրքիայի Ադըյաման քաղաքում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա, հայտնում է TGRT Haber-ը։

Նշվում է, որ կրակոցների հետևանքով երկու իրավապահ զոհվել է, ևս ութը վիրավորվել են։

Հաղորդվում է, որ հրաձգություն կազմակերպողին զինաթափել են և կալանավորել:

--00—ՅՄ