Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ, զարմանալի չի, սա հաշտության շարժում է. Սուրեն Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Մենք շատ անգամներ ասել ենք, որ այս գործընթացը ամբողջությամբ հաշտության մասին է։ Մեր կողմից հնարավոր չի նույնիսկ նվազագույն բռնություն, սադրանք և այլն։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և մյուսներին էլ կոչ արեց չդիմել նման քայլերի։

Պետրոսյանը նշեց, որ մեկնարկել է մի գործընթաց, որտեղ իշխանությունը փորձում է իրեն խաբել։

«100․000-ից ավել մարդ երեկ իր հստակ պահանջը դրեց, ինչո՞ւ չեղավ գոնե նվազագույնը՝ հանդիպումը, քննարկումը»,- ասաց նա։

Խոսելով ՔՊ-ականների հետ տեղի ունենալիք քննարկումներից Պետրոսյանը նշեց, որ որոշ կոնտակտներ արդեն եղել են։

«Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ, զարմանալի չի, սա հաշտության շարժում է»,- ասաց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ