Մեր երկրում 2 մարդ է դեմ իմպիչմենտին՝ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը. Նարեկ Մալյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News 

 

Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միակ ճանապարհը խորհրդարանում անվստահություն՝ իմպիչմենտ հայտնել է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանը։  

Նա նաև հավելել է, որ իր կարծիքով Հայաստանում երկու մարդ են դեմ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտին՝ հասկանալի պատճառներով Նիկոլ Փաշինյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը, ըստ մեր զրուցակցի, միայն իրեն է պատկերացնում վարչապետի պաշտոնում, սակայն նաև գիտակցում է, որ իր անվան շուրջ հանրային լայն կոնսոլիդացիա չի լինի։ 

Ինքը՝ Մալյանը, կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար պետք է ընդունելի լինի վարչապետի ցանկացած թեկնածու, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանը։   

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ