Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչիին, որ այցով գտնվում է Մոսկվայում, հայտնել են Կրեմլում:

Արաքչին ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է Պուտինին փոխանցել Իրանի գերագույն առաջնորդի ուղերձը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
 

–00—ՍՊ